27 01 2025

Այս կառավարությունն ամեն ինչ անում է, որ փակվի փոքր և միջին բիզնեսը․ ակցիայի մասնակից



 

Այսօրվա դրությամբ ամեն ինչ այս կառավարությունն անում է, որ փակվի փոքր և միջին բիզնեսը, ու դա նրան հաջողվում է: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության դիմաց հայտարարեց բողոքի ակցիայի մասնակցիներից մեկը: Նա նշեց, որ մարդիկ վախենում են դուրս գան բողոքեն, քանի որ գիտեն, որ սա բռնատիրական երկիր է և ոչ մի ժողովրդավարություն էլ չկա:

«Հիմա նայեք, այստեղ այդքան դժգոհող մարդ չկա, որքան ոստիկան: Ես զարմանում եմ՝ 5 հոգի մարդ լինի, այստեղ 150 հոգի ոստիկան կգա: Ասում են՝ մեր պառլամենտն ընտրել է ժողովուրդը, հիմա էստեղ ժողովուրդ է հավաքվել, կապ չունի, 5 հոգի էլ լինի, իրենք պարտավոր են գան հարցնեն՝ ի՞նչ նպատակ ունեք»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ իրենք այստեղ են, որովհետև չեն ցանկանում որ ՓՄՁ-ները վերացնեն Հայաստանից, որի ներկայացուցիչներն իրենք են:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ